ԹԵՀՐԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԲԱՔՈՒՆ` ԺԽՏՈՒՄ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իրանական սահմանի մոտ զրահատեխնիկայի, մասնավորապես 30 տանկերի կենտրոնացման մասին լուրերը, ինչի մասին հաղորդել էր Իրանի պետական հեռուստատեսությունը:Լուրը լուրջ անհանգստություն էր առաջացրել Իրանին սահմանակից ադրբեջանական բնակավայրերում:
Հերքելով սահմանի մոտ զրհատաեխնիկայի կենտրոնացման մասին լուրերը, Բաքուն Իրանի լրատվամիջոցներով դրանց տարածման մեջ մեղադրել է… Հայաստանին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ երկրի տարածքը տրամադրել Իրանի դեմ հարձակում ձեռնարկող որևէ ուժի և հավաստել է Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման իր մտադրությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական