ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒԶԱՆԱՎԸ
«Type 209» փոփոխված նախագծի չորրորդ «Դոլֆին» սուզանավն Իսրայելին հանձնելու առթիվ Գերմանիա են ժամանել երկրի ռազմարդյունաբերական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ սուզանավն Իսրայել կհասնի միայն 2013 թվականին, իսկ մինչ այդ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կանցնի թեստային փորձարկումներ:
Գերմանական «Howaldtswerke-Deutsche Werft (HDW)» նավաշինարանում այժմ Իսրայելի համար կառուցվում է հինգերորդ «Դոլֆինը», որը Թել Ավիվին կհանձնվի եկող տարի: Առաջին երկու սուզանավերի արժեքը լրիվությամբ վճարել է Գերմանիայի կառավարությունը, իսկ մնացածներն Իսրայելին են վաճառվում զգալի զեղչով, ի հաշիվ հրեաների ողջակիզման` Հոլոքոստի դիմաց Իսրայելին Գերմանիայի ունեցած պարտքի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական