ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Աֆղանական բանակի համազգեստով անհայտ անձը կրակ է բացել միջազգային կոալիցիայի ուժերի զինծառայողների վրա: Մեկ զինծառայող զոհվել է, իսկ հարձակվողը պատասխան կրակի արդյունքում սպանվել է: Միջադեպից ժամեր առաջ կոալիցիոն ոժերի մեկ այլ զինծառայող էլ զոհվել է ականի պայթյունից:
Վերջին մեկ ամսվա ընթացքում թալիբների հարձակումներից Աֆղանստանում զոհվել է կոալիցիոն ուժերի 10, իսկ ընթացիկ տարվա սկզբից ի վեր`138 զինծառայող:
Խորագիր՝ Նորություններ