ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻՑ ՊԱՂԵՍՏԻՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՀՐԹԻՌՆԵՐ
Պաշտոնական Կահիրեն հայտարարել է, որ երկրի արևմուտքում առգրավել է երեք բեռնատարով տեղափոխվող ականանետներ ու «երկիր-երկիր» դասի 50 հրթիռ: Ենթադրվում է, որ թանկարժեք ու մահաբեր բեռը ձեռք է բերվել Լիբիայի թալանված զինապահեստներից և տեղափոխվում էր Գազայի հատված` հանձնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին:
Առ այսօր Սահարայի տարածքում հայտնաբերվում են Քադաֆիի հավատարիմ ուժերին պատկանող զենքի թաքստոցներ: Լիբիայի նոր իշխանությունները ևս ավելի վաղ խոստովանել էին, որ երկրում տիրող անիշխանության պատճառով զինապահեստներից թալանվող սպառազինությունը կարող է հայտնվել «Ալ Քաիդայի» գրոհայինների մոտ:
Խորագիր՝ Նորություններ