ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀՊ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ
Ռուսաստանյան ռազմարդյունաբերության առաջատարներից “Алмаз-Антей”-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը հայտնել է, որ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, Ռուսաստանը շարունակում է ինքնաթիռների վրա տեղակայվող հակաօդային ու հակահրթիռային լազերային սպառազինության մշակումը: Հայտնի է, որ ԱՄՆ-ում այս աշխատանքներն իրականացվել են շուրջ 16 տարի, և 2010 թվականի փետրվարին նման զենքի միջոցով ոչնչացվել է հեղուկ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ: Այնինչ, ըստ եղած տեղեկությունների, այդ աշխատանքները 2011 թվականին դադարեցվել են:
Մենշչիկովի պնդմամբ, ամերիկացիները նման զենքի մշակումը դադարեցրել են ծրագրված արդյունքներին չհասնելու պատճառով, սակայն տեխնոլոգիական մտահղացումն ու տեխնիկական լուծումներն այժմ օգտագործվում են այլ, մասնավորապես մեծ բարձրություններում գործող անօդաչու սարքերի վրա տեղադրման ծրագրերում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական