Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է… ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ



Մայիսի 29-ին 12 միլիոն գրիվնայով` շուրջ 1,5 միլիոն դոլարով աճուրդի կհանվի Ղրիմի Ինքնավար Հանրապետության արևելքում գտնվող և այլևս չշահագործվող Բաղերովյան զինվորական օդանավակայանը: Անմիջապես հետպատերազմյան տարիներին կառուցված օդանավակայանի թռիչքուղին, որն ունի 3.800 մետր երկարություն և 80 մետր լայնություն, ամենախոշորներից էր Խորհրդային Միությունում և նախատեսված էր ծանր ռմբակոծիչների ու հրթիռակիր ինքնաթիռների թռիչքի համար, իսկ 1980-ականներին իրականացված վերակառուցման արդյունքում այն հարմարեցվեց բազմակի օգտագործման “Буран” տիեզերանավերի վայրէջքի համար:

1998-ից ի վեր այստեղ տեղակայված զորամասի լուծարումից հետո օդանավակայանը մատնվել էր լիակատար անգործության:

Թռիքուղու հետ միասին աճուրդի են հանվում նաև միաձույլ բետոնե ծածկ ունեցող 64 հեկտար տարածք, երեք միհարկանի շինություններ ու հրամանատարական-դիսպետչերական կետը: Այս ամենի հետագա օգտագործման եղանակները թողնված են գնորդի հայեցողությանը:

Խորագիր՝ Նորություններ


14/05/2012