ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Ի պատասխան մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահների սահմանամերձ Դավիթ Գարեջի վանքի տարածքի մի հատվածի նկատմամբ հաստատած վերահսկողության, ինչը վտանգեց վրաց-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի հետագա աշխատանքը, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն պահանջել է շարունակել վանքի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունները, թեև խոստովանել է, որ այդ հատվածը խորհրդային տարիներին գտնվում էր Ադրբեջանի կազմում: Ընդ որում, ադրբեջանական նոր սահմանապահ պահակակետն ընդամենը Վրաստանի մայրաքաղաքից 60 կիլոմետր է հեռու և արգելակում է զբոսաշրջիկների մուտքը վանքի տարածք:
Վրաստանի նախագահը հինգ տարի առաջ առաջարկել էր վանքը պահել Վրաստանի, իսկ ողջ շրջակայքը վերահսկող բարձունքը… Ադրբեջանի տարածքում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան