Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԻՐ ԲԱՆԱԿԸ



Երկրի զինված ուժերը շուտով կստանան հակաօդային պաշտպանության ժամանակակից հրթիռային համալիրներ, որոնք կտեղակայվեն երկրի խոշոր բնակավայրերի ու ռազմավարական նշանակության օբյեկտների` նավթարդյունահանման կենտրոնների, խոշոր կամուրջների ու օդանավակայանների մոտ: Հարավային Սուդանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրից և ինչ կայանքներ է գնելու:

Երկու միլիոն կյանք խլած և ավելի քան երկու տասնամյակ ձգված քաղաքացիական պատերազմից հետո՝ հազիվ մեկ տարի առաջ, 2011 թվականի հուլիսի 9-ին իր անկախությունը հռչակած Հարավային Սուդանի բանակի սպառազինությունը հիմնականում կազմված է թեթև հրաձգային զինատեսակներից և մի քանի տասնյակ տանկից ու զրահամեքենաներից, իսկ մարտական ավիացիա և ՀՕՊ համալիրներ ընդհանրապես չկան:

Խորագիր՝ Նորություններ


17/05/2012