ՑԱՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում ասվում է, որ կազմակերպությունը ցավում է հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալմանը հակազդելու նպատակով հակաքայերի դիմելու մասին Ռուսաստանից պարբերաբար հնչող հայտարարությունների համար, սակայն պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ և համատեղ որոնել խնդրի լուծման ուղիները, որոնք ՆԱՏՕ-ին պատկերանում են հակահրթիռային պաշտպանության եվրոպական ու ռուսաստանյան համակարգերի պատրաստության վիճակի մասին տեղեկատվության պարբերական փոխանակման տեսքով:
Հռչակագրում նաև նշվում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է խաղաղության, անվտանգության ու կայունության միասնական տարածքի ձևավորմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական