ԵՄԵՆՈՒՄ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Եմենի միավորման 22-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք զորահանդեսը հետաձգվել է նախօրեին շքերթի գլխավոր փորձի ժամանակ տեղի ունեցած արյունալի ողբերգության պատճառով, երբ մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունից զոհվել էր մոտ 100 մարդ, ևս 300-ը` վիրավորվել: Ահաբեկչությունից հետո երկրի ազգային գվարդիայի մարտիկներին հաջողվել էր վնասազերծել ևս երկու մահապարտների, ովքեր փորձում էին գործողության մեջ դնել իրենց մոտ եղած ռումբերը:
Խորագիր՝ Նորություններ