ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՌԴ ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել, է որ իր առաջնահրեթ խնդիրը զորքերում մարտական պատրաստության որակի բարձրացումն է. «Գաղտնիք չէ, որ 1990-2000-ական թվականներին մարտական պատրաստության մակարդակը նկատելիորեն ընկավ, հրամանատարները ետ սովորեցին մարտական ուսուցմամբ զբաղվելուց և այս ընթացքում աճեց միջին հրամանատարների մի ողջ սերունդ, որը չի տեսել մարտական պատրաստությամբ իսկապես զբաղվելու ժամանակները»:
Գեներալ-գնդապետը հայտարարել է, որ իրավիճակը շտկելու համար ինքն անձամբ է զբաղվելու զորամասերի հրամանատարների հետ, օգնելու, իսկ հարկ եղած դեպքում ստիպելու անհատական աշխատանք տանել յուրաքանչյուր զինվորի հետ:
Խորագիր՝ Նորություններ