Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ԱՍՊԱՐԵԶՆԵՐՈՒՄ



Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի զենք ու մարտական տեխնիկա մատակարարել աֆղանական բանակին, աջակցել սպառազինության արտադրմանը, ինչպես նաև օգնել սպայակազմի պատրաստման հարցերում: Օգնության ուղղություններն առավել կհստակեցվեն Քաբուլի հետ ուղիղ քննարկումների ընթացքում:

2002-2005 թվականներին Մոսկվան Քաբուլին անհատույց տրամադրեց ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմատեխնիկական օգնություն, 2009 թվականին Գերմանիայի հետ միասին աղֆանական բանակին նվիրեց բժշկական ու տարհանման կահավորանք ունեցող երկու ուղղաթիռ, ՆԳՆ կարիքների համար` 20.000 Կալաշնիկովի ավտոմատ ու 2,5 միլիոն փամփուշտ, ապա 100 միլիոն ՌԴ ռուբլի հատկացրեց Աֆղանստանում շահագործվող ռուսաստանյան ուղղաթիռների տեխնիկական սպասարկման ու տեխնիկական անձնակազմի պատրաստման համար: Այժմ էլ ավարտվում է Աֆղանստանին 21 հատ «Ми-17» ուղղաթիռների մատակարարման ամերիկյան պատվերի կատարումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


23/05/2012