ԹՈՒՆԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Թունիսի զինվորական դատախազությունը պահանջել է մահապատժի դատավճիռ կայացնել երկրի նախկին նախագահ Զինա էլ-Աբիդին բեն Ալիի նկատմամբ, ում հեռակա դատում են 2011 թվականի սկզբին բռնկված ապստամբությունը ճնշելիս խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու համար, ինչի հետևանքով մի քանի հարյուր մարդ էր զոհվել: Այս գործով մեղադրվում են նաև Բեն Ալիի վարչակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած ևս 22 անձինք, որոնք բոլորն էլ հրաժարվում են ընդունել իրենց մեղքը:
Խորագիր՝ Նորություններ