ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿԺԴՀ-ԻՆ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են վերադառնալ Հյուսիսային Կորեային պարենային օգնության ցուցաբերելու գաղափարին, եթե ԿԺԴՀ-ն հրաժարվի հետագա սադրանքներից:
Փետրվարի վերջին ԿԺԴՀ-ն համաձայնեց ԱՄՆ-ից 240.000 տոննա սննդամթերք ստանալու դիմաց ժամանակավորապես դադարեցնել միջուկային փորձարկումները, սակայն երբ ապրիլի 12-ին իրականացրեց բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում (“Ինհա-3” հրթիռը պայթեց օդում), ԱՄՆ-ը հայտարարեց օգնության ծրագրի դադարեցման մասին:
Խորագիր՝ Նորություններ