Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՈՐՍ ՆՈՐ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Բացի նոր հանդերձանքները, հատուկ ծառայությունների դիպուկահարները կստանան նաև չորս նոր հրացաններ, որոնք նախատեսված են 800 և 1.500 մետր հեռավորության վրա գերճշգրիտ կրակ վարելու, քաղաքային պայմաններում մերձամարտի և դիպուկահարներին ուսուցանելու համար:

Բոլոր չորս հանդերձանքի համալիրներն ու դիպուկահար հրացանները շուտով կներկայացվեն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:

Վերջինս հայտարարել է, որ այլևս անհանդուրժելի է, երբ հատուկ ծառայությունները պարտիզանական ջոկատների պես իրենք են տարբեր ճանապարհներով հայթայթում համապատասխան զենք ու հանդերձանք: Այժմ ստեղծվել է այս ամենը մշակող հատուկ խումբ, իսկ զենքը լինելու է մի մասը ողջ նոր համակարգի, որը բաղկացած կլինի հակառակորդի դիտարկման ու հայտնաբերման, նրա ոգին ու դիմադրությունը կոտրելու, ինչպես նաև զինծառայողի պասիվ պաշտպանությունն ապահովող միջոցներից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/05/2012