ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ
ՌԴ կառավարությունը ծրագրում է խոշորացնել մասնավորապես հիպերձայնային, միկրոէլեկտրոնիկայի և ռազմատիեզերական պաշտպանության համակարգերի մշակմամբ զբաղվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները:
ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ այս երեք ուղղություններով այժմ ընթանում է մեծածավալ, բայց աննկատ աշխատանք, որը տեսանելի կլինի շուտով՝ կադրային փոփոխություններից և ձեռնարկությունների միաձուլումից հետո:
Այս ամենի վերաբերյալ առաջարկները փոխվարչապետը պատրաստվում է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի անունից շուտով ներկայացնել կառավարության հաստատմանը:
Նրա հավաստմամբ, Ռուսաստանում կան գլխավոր կոնստրուկտորներ, հատկապես կարևոր թեմաների գլխավոր կոնստրուկտորներ, և այդ բոլորի ջանքերն անչափ դժվար է միավորել ներկայում գործող բարդ համակարգի մեջ: Դրա իրականացման համար անհրաժեշտ են կոնկրետ մարդիկ, այսպես կոչված՝ «համակարգային ինտեգրատորներ», որոնց ինստիտուտի կազմավորմանն այժմ ձեռնամուխ է լինում կառավարությունը:
Խորագիր՝ Նորություններ