Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՊՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿԿՐՃԱՏՎԻ



Համապատասխան փաստաթուղթն արդեն ներակայացվել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի ստորագրմանը: Ենթադրվում է, որ կրճատումների մեծ մասը կիրականացվի այս տարվա ընթացքում: Այժմ պաշտպանության նախարարությունում կա քաղաքացիական ծառայողների 886.000 հաստիք, որոնց 15 տոկոսը թափուր է:

Միաժամանակ նկատի առնելով, որ զինծառայողների սննդապահովման, ինչպես նաև պետական պաշտպանական պատվերի դաշնային ծառայությունները դուրս են բերվում նախարարության ենթակայությունից, ենթադրվում է, որ կրճատումները չեն վերաբերի աշխատող մարդկանց:

Խորագիր՝ Նորություններ


25/05/2012