ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ
Անդրբայկալյան երկրամասում գտնվող «Ցուգոլ» զորավարժարանի ճանապարհին հրդեհվել և պայթել է ոչնչացման ենթակա ժամկետանց արկեր տեղափոխող վեց «ԿԱՄԱԶ» բեռնատարներից մեկը: Զինվորները հասցրել են լքել մեքենան ու 300 մետր հեռանալ, երբ լսվել են երկու ուժեղ պայթյուններ: Զոհեր չկան, իսկ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, քանի որ մոտակա բնակավայրը գտնվում է պատահարի վայրից 20 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհը մարվել է, իսկ բեռնատարը՝ լրիվ այրվել: Սկսվել է հետաքննություն:
Խորագիր՝ Նորություններ