Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԻՐԱՔԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ



Պաշտպանության և անվտանգության հարցերի ամերիկաիրաքյան կոմիտեի առաջին նիստում որոշում է ընդունվել Իրաքին տրամադրելու ևս 18 բազմանպատակային F-16 կործանիչ, ինչպես նաև՝ այլ ռազմական տեխնիկա: Համաձայն կոմիտեի տարածած հայտարարության, «սպառազինությունների լրացուցիչ խմբաքանակի մատակարարումը կօգնի պաշտպանել Իրաքի ինքնիշխանությունը, կապահովի նրա ռազմական պահանջները և կխորհրդանշի անվտանգության բնագավառում երկու պետությունների երկարաժամկետ համագործակցությունը»:

Անցած տարի ևս կողմերը համաձայնության էին եկել ճիշտ նույնքան F-16 կործանիչների մատակարարման շուրջ: Գործարքի գինը գնահատվում էր 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, Միացյալ Նահանգներ Իրաքին է վաճառելու 300 հրթիռ, 200 ավիառումբ, հրետանային կայանք և ռազմական այլ տեխնիկա, ապա ստորագրվել էր նաև կործանիչներին սպասարկող երկու արդիական ռադարների վաճառքի պայմանագիր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/05/2012