ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱՎԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունն ու Միացյալ նավաշինական կորպորացիան վերջապես ստորագրեցին “Борей” դասի (995 նախագիծ) հինգ ատոմային սուզանավի կառուցման պայմանագիրը:
Անցած շաբաթ անարդյունք էին ավարտվել սուզանավերի գնի վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի Միացյալ նավաշինական կորպորացիայի նախագահ Ռոման Տորցենկոյի միջև բանակցությունները: Միջնորդի դերում հանդես էր գալիս ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Յուրի Բորիսովը:
Որոշվել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը կընթանա երես առ երես, առանց Յուրի Բորիսովի, սակայն ընդհանուր հայտարարի գալու հույսեր քչերն ունեին, քանի որ մինչև վերջին պահը կողմերը հրաժարվում էին դիմել զիջումների:
Նախատեսվում է, որ 2018 թվականից հետո, երբ մարտական հերթապահությունից կհանվեն 941 նախագծի “Акула”, “Кальмар” և “Дельфин” կարգի սուզանավերը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ համապատասխանաբար “Тайфун”, “Дельта-3” և “Дельта-4”) այս դասի սուզանավերը, որոնցից յուրաքանչյուրը կրելու է 20 միջմայրցամաքային բալիստիկ “Булава” նորագույն հրթիռ, դառնալու են ՌԴ ռազմավարական նշանակության ծովային միջուկային ուժերի հիմքը:
Խորագիր՝ Նորություններ