ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ
Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հնչող բազմաթիվ ահազանգերի ստուգման նպատակով իր վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ստուգել զինծառայողների սոցիալական իրավունքների պահպանության վիճակը և արդեն իսկ հայտնաբերվել են բազմաթիվ աղաղակող խախտումներ: Խոսքը վերաբերվում է թե՜ դրամական բավարարման ուշացումներին, թե՜ բնակարանի հերթագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերմանը:
Խորագիր՝ Նորություններ