ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ավստրալիան միացել է սիրիական հակամարտությունը զինված միջամտությամբ լուծելու Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը հրապարակել էր նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտարարելով, որ չի բացառում ռազմական գործողության անցկացումը, եթե, իհարկե, լինի ՄԱԿ անվտանգության խորհրդի համաձայնությունը:
Ավստրալիայի արտգործնախարարը հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է միասնական լինել Անվտանգության խորհրդում, ինչպես նաև ուշադիր լսել Լիբիա ներխուժման վերաբերյալ Մոսկվայի ու Պեկինի քննադատությունը:
Իսկ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի շուրջ իրավիճակի ռազմականացումը չի համարում խնդրի ճիշտ լուծում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան