ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ
Իսրայելյան «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանին մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին:
Ենթադրվում է, որ այս գործարքի արժեքն ավելին է, քան Թուրքիայի հետ պայմանագրինը, որը գնահատվում է 300 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն հետո պարզվեց, որ Թել-Ավիվն Անկարային էր վաճառել ամենևին էլ ոչ ամենավերջին մշակման ԱԹՍ-ներ:
Ավելի վաղ Ադրբեջանն ու Իսրայելը պայմանագիր էին կնքել 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին: «The Jerusalem Post» պարբերականի տվյալներով, Ադրբեջանին սպառազինության մատակարարումն իրականացնելու է «Israel Aerospace Industries (IAI)» պետական ընկերությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան