ՌԴ ՌԱԶՄԱՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՇՏԱՊ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Կաչալկինը հայտարարել է, որ զորատեսակի «ցավոտ կետն ավիացիոն տեխնիկայի անբավարար տեխնիկական վիճակն է»: Դրությունը շտկելու ուղղությամբ քայլեր սկսել են ձեռնարկվել միայն անցած տարվանից և ավիավերանորոգման գործարաններն այժմ աշխատում են նկատելի ծանրաբեռնվածությամբ: Միայն անցած տարի վերանորոգվել է «Ил-76» մակնիշի 12 ինքնաթիռ այն դեպքում, երբ նախընթաց տարիներին նորոգվում էր երկու-երեք ինքնաթիռ: Շահագործման ռեսուրսը սպառած ինքնաթիռներն արդեն ուղարկվել են նորոգման, 2011 թվականի պաշտպանական պետական պատվերով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են, և գեներալ-լեյտենանտ Կաչալկինը վստահեցրել է, որ տարեվերջին լրիվ կկատարվեն նաև 2012 թվականին նախատեսված աշխատանքները:
Խորագիր՝ Նորություններ