Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՃԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ



ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող հակամարտությունը կարող է վերածվել աղանդավորական ենթատեքստ ունեցող տոտալ պատերազմի, և այդ վտանգն օրեցօր աճում է:

Սիրիական ազգային խորհրդի ընդդիմադիր նախագահ Բուրհան Գալյունը հայտարարել է, որ շարունակելով աջակցել Ասադի վարչակարգին, Ռուսաստանը դառնում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության մի մասը:

Մայիսի 25-26-ին ավելի քան 100 մարդու կյանք խլած Հուլայի ողբերգությունից հետո Ասադի վարչակարգի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը վերջնականապես կարծրացավ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի համաձայնության դեպքում չի բացառում ռազմական միջամտությունը: Նրա հետ համամիտ է Ավստրալիայի արտգործնախարարը: Ընդհանուր տեսակետին ընդդիմանում են միայն Ռուսաստանն ու Չինաստանը: Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան չի պաշտպանում ոչ Ասադին և ոչ էլ նրա հակառակորդներին, այլ միայն ձգտում է երկրում խաղաղության հաստատման և լայնածավալ քաղաքացիական պատերազմի կանխման:

ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հուլայի դեպքերն ու երկրում փախստականների առկայությունը որոշ պետություններ փորձում են դարձնել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու առիթ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


04/06/2012