Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ԴԵՄ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍԵԼ Է ՕԲԱՄԱՆ



ԱՄՆ-ում շրջանառվում է այն տեսակետը, թե պաշտոնավարության առաջին իսկ ամիսներին Նախագահ Օբաման կարգադրել է կիբեռնետիկ հարձակումներ սկսել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը սպասարկող համակարգչային ցանցի դեմ: Գործողությունը, որը նախաձեռնել էր դեռևս Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության օրոք, ստացել է «Օլիմպիական խաղեր» անվանումը և համարվում է այլ պետությանը վնաս հասցնելու նպատակով Միացյալ Նահանգների իրականացրած այդչափ խոշոր առաջին կիբեռնետիկ հարձակումը: Նրա հիմնական զենքը «Stuxnet» անունով հայտնի համակարգչային վիրուսն է, որը համատեղ մշակվել է Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես եկող Միացյալ Նահանգների ու Իսրայելի լաբորատորիաներում: Այն հիմնականում ոչ թե փորձում է գողանալ գաղտնի տեղեկատվությունը, այլ խաթարում է որոշ տեխնոլոգիական պրոցեսներ:

Կիբեռնետիկ խափանարարների գործողությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը մեկուկես-երկու տարով ետ է ընկել:

Պաշտոնական Թեհրանը ժխտում է իր համակարգչային ցանցերն այս վիրուսով վարակվելու փաստը, սակայն Իրանի քաղաքացիական պաշտպանության ծառայության հրամանատար, գեներալ Գոլամրեզ Ջալալին հայտարարել էր բոլոր, այդ թվում և կիբեռնետիկ ոլորտում երկրի թշնամիներին հակահարված տալու` Իրանի պատրաստության մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


04/06/2012