Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ԱՊՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ



Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները, ովքեր մեղադրվում էին Քադաֆիի վարչակարգին աջակցելու և նրան հավատարիմ զորքերի զրահատեխնիկան նորոգելու համար, դատապարտվել են 8-10 տարվա ազատազրկման, իսկ ՌԴ մեկ քաղաքացին, ով մեղադրվում էր խմբի գործողությունները համակարգելու մեջ` ցմահ բանտարկության:

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան տարակուսանքով ու վրդովմունքով ընդունեց «անարդար» ու «ոչնչով չհիմնավորված» խիստ դատավճիռը, որն առավել անհասկանալի է վերջին ամիսներին այդ հարցի շուրջ լիբիական իշխանությունների հետ ՌԴ դեսպանատան անընդհատ շփումների ու քննարկումների համապատկերին: Եվ արտգործնախարարությունն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հարթությունում ամեն ինչ կանի դատավճռի վերանայման հասնելու համար:

Իսկ Բելառուսի արտգործնախարարությունը շարունակում է անվերապահորեն պնդել իր քաղաքացիների անմեղությունը և նույնպես խոստանում դատավճռի վերանայման համար դիմել իրավական ու քաղաքական բոլոր միջոցներին: Երկրի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը դատավճռի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց այդ խնդրով դիմել է իր լիբիացի պաշտոնակցին:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը անմիջապես համատեղ ձեռնամուխ են լինելու իրենց քաղաքացիների ազատմանը միտված գործողություններին:

Խորագիր՝ Նորություններ


05/06/2012