Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՄԲ



Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի խորհրդարանների միջազգային հարաբերությունների կոմիտեների անդամներն «անընդունելի» և «բացահայտ սպառնալիք պարունակող» են համարել ՌԴ Կալինինգրադի մարզի ռազմականացումը և նշել, որ այն էապես կբարդացնի Ռուսաստանի հարաբերությունները Բալթյան երկրների, Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նրանց մտահոգությունն են հարուցում նաև վերջին շրջանում Ռուսաստանի ռազմական հզորության մեծացման մասին ՌԴ քաղաքական ու ռազմական ղեկավարության հաճախացած հայտարարությունները և խորհրդարանականները կոչ են արել այդ հանգամանքը ևս հաշվի առնել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պլանավորման ժամանակ:

Բալթյան պետություններում անհանգստություն են առաջացրել հատկապես Կալինինգրադի մարզում գործողության 500 կիլոմետր շառավիղ ունեցող «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայման և «Воронеж-ДМ» ռադիոլոկացիոն կայանը գործարկելու` Մոսկվայի մտադրությունները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


05/06/2012