Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն` հաստատվել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը, և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումը:

Նոր կարգի համաձայն` քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների (որոշման հավելվածի 105-րդ կետ)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում՝

1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ մասնագիտությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով սույն կարգի 36-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքը.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.

3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս (որոշման հավելվածի 107-րդ կետ)։

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Սոցիալ-իրավական


06/06/2012