ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՊՈՌԹԿՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Երկրի վեց նահանգներում միջազգային ուժերի աջակցությամբ աֆղանական բանակի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում վերջին օրերին ոչնչացվել է շուրջ 50 իսլամ գրոհային: Նրանցից 20-ը ութ ժամ տևած մարտում սպանվել են ոստիկանների վրա հարձակում գործելիս:
Աֆղանական ոստիկանությունը մի քանի բնակավայրերում գրեթե միաժամանակ հայտնաբերել ու վնասազերծել է պայթուցիկ սարքեր, սակայն Բալխ նահանգային կենտրոնի շուկայում ոստիկանների պարեկախմբի մոտով անցնելիս մահապարտ ահաբեկիչը գործողության մեջ է դրել իր վրա ամրացրած պայթուցիկ սարքը, ինչի արդյունքում առնվազն ութ մարդ զոհվել և հինգ ոստիկան վիրավորվել են: Ես հինգ խաղաղ բնակիչ զոհվել են Վարդակ նահանգում գյուղական ավտոբուսում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական