Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է



Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի (USFK) հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է ամերիկյան զորախմբին հատկացնել լրացուցիչ մարտական ու հետախուզական ավիացիա, ինչպես նաև ուժեղացնել բալիստիկ հրթիռներից պաշտպանության միջոցները:

Հարավկորեական լրատվամիջոցների հավաստմամբ, նախատեսվում է կազմավորել սպառազինությունում «Apache» ուղղաթիռներ ունեցող ավիացիոն նոր գումարտակ, ինչպես նաև երկրում տեղակայել զենիթահրթիռային «Patriot» համալիրների նոր խմբաքանակ:

Գեներալն այս հայտարարությունն արել է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի թվով երրորդ փորձարկման կամ հարավային հարևանի նկատմամբ նոր սադրանք ձեռնարկելու վտանգի համապատկերին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/06/2012