Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱԹՍ-Ն



«Х-37В» տիեզերական անօդաչու թռչող սարքն ավելի քան 15 ամիս մերձերկրային ուղեծրում գտնվելուց հետո ինքնաշխատ ռեժիմում բարեհաջող վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի` Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Վանդենբերգ ռազմակայանում:

Ծրագրի ղեկավար, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Թոմ Մաքինտայրի հավաստմամբ, շահագործումից «Շաթլ»-ների հանվելուց հետո «Х-37В» ծրագիրը «բացառիկ հնարավորություններ է ընձեռում տիեզերական տեխնոլոգիաների մշակման ասպարեզում», սակայն որևէ կերպ չի մանրամասնել, թե ինչ առաքելությամբ էր այս գաղտնի ԱԹՍ-ն ուղարկվել տիեզերք: Հաղորդվում է միայն, որ այն ուղեծրում գտնվելով 469 օր, իրականացրել է մի շարք փորձեր:

2010 թվականի աշնանը նախատեսվում է Կանավերալ հրվանդանից իրականացնել 2010 թվականին տիզերքում եղած «Х-37В»-ի առաջին նմուշի նոր արձակումը: Տիեզերական ԱԹՍ-ի արձակումների նպատակի, նրա արժեքի և այլ մանրամասների մասին Պենտագոնը համառորեն լռում է, նշելով միայն, որ այն շատ լավ է աշխատում տիեզերքում:

«Բոինգ» կորպորացիայի մշակած տիեզերական սարքը կշռում է շուրջ 5 տոննա, ունի 8,9 մետր երկարություն և 2,9 մետր բարձրություն, ինչպես նաև թևերի ոչ մեծ`4,5 մետր եռանկյուն բացվածք, կրում է էլեկտրաէներգիա արտադրող արևային մարտկոցներ, նախատեսված է աշխատելու 200-ից 750 կիլոմետր բարձրություններում:

«Х-37В»-ն կարող է կատարել հետախուզական խնդիրներ, տիեզերք տեղափոխել ոչ մեծ բեռներ, հարմար է նոր, հատկապես լրտես-արբանյակներում կիրավող նոր սարքավորումների փորձարկման համար: Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, սարքը նախատիպն է ապագայի տիեզերական կործանիչի, որը կվերահսկի, իսկ անհրաժեշտության դեպքում շարքից կհանի թշնամական արբանյակներին, ինչպես նաև ունակ կլինի տիեզերքից երկրին հասցնել հրթիռային հարվածներ ու ռմբահարվածներ: Պենտագոնն այս ամենը ժխտում է, պնդելով, որ «Х-37В»-ն լոկ նոր տեխնոլոգիաների փորձարկման հարթակ է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


18/06/2012