Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓԱԽՑՎԱԾ «МиГ-21»-Ը



Սիրիայի պաշտպանության նախարարությունը երկրի ռազմաօդային ուժերի «МиГ-21» կործանիչը Հորդանան փախցրած գնդապետ Հասան Համադին անվանել է «դասալիք», իսկ արարքը` «հանցագործություն» և գնդապետին մեղադրել Հայրենիքի, նրա զինված ուժերի ու զինվորական պատվի դավաճանության մեջ: Միաժամանակ, Դամասկոսը Հորդանանի իշխանություններից պահանջել է ետ վերադարձնել կործանիչը:

Սիրիայի իշխանությունները զինվորական ինքնաթիռի կորստյան մասին հայտարարել էին հունիսի 20-ի առավոտյան: Այնուհետև պարզվել էր, որ թռչելով փոքր բարձրություններում, Համադը հատել էր պետական սահմանն ու վայրէջք կատարել Հորդանանում, որի իշխանությունները նրան արդեն քաղաքական ապաստան են տվել:

Ներկայումս Հորդանանում են գտնվում սիրիացի 120.000 փախստականներ, իսկ Համադի արարքը երկրի ռազմաօդային ուժերից դասալքության առաջին դեպքն է 15-ամսյա հակամարտության ողջ ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/06/2012