Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ Է ԿՈՐՉՈՒՄ



ՌԴ պաշտպանության նախարարության կրթության դեպարտամենտի տնօրեն Եկատերինա Պրիեզժեվան Պետդումայի պաշտպանության հանձնաժողովում հայտարարել է, որ գերատեսչությունը տարեկան այդքան գումար է վատնում գործնականում շրջանավարտներ չտվող ռազմական բուհերի ֆոնդերի ու ենթակառուցվածքների պահպանման համար:

Նա հայտնել է, որ ՊՆ համակարգում այսօր կան բուհեր, ուր սովորողների հազիվ է հասնում 200-300-ի, իսկ այս տարվա շրջանավարտների թողարկումից հետո, այնտեղ սովորողների թիվն ավելի կնվազի: Անգամ մի շարք ուսումնական հաստատությունների միաձուլումից և լուծարումից հետո էլ ոչ քիչ զինվորական բուհերում կուրսանտների թիվը չի գերազանցում 800-ը, իսկ խոշորացված բուհերում` 2-2,5 հազարը, թեև այնտեղ կարող են սովորել 3500-ից 4.000 կուրսանտներ:

Խորագիր՝ Նորություններ


22/06/2012