Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉՆՉԱՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ



Վկայակոչելով կոլեկտիվ պայմանագրի 4-րդ կետը, որով նախատեսվում են կազմակերպությունների անդամ պետությունների խորհրդատվական քննարկումներ, եթե պետություններից մեկի պնդմամբ, սպառնալիքի տակ են իր տարածքային անվտանգությունը, քաղաքական ինքնիշխանությունը կամ անվտանգությունը, Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ գումարել` քննելու հունիսի 22-ին Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից թուրքական հետախուզական «RF-4E» կործանիչի ոչնչացման հարցը:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների խորհրդատվական հանդիպումները կկայանան հունիսի 26-ին:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է միջազգային ջրերում, իսկ բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում: Նրա պնդմամբ, Մալաթիայի «Էրխաչ» օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռն իրականացնում էր թեստային և ուսումնական թռիչք` ստուգելու համար ազգային ռադարի աշխատանքը, և թռիչքը որևէ կերպ ուղղված չէր Սիրիայի դեմ:

Դամասկոսն իր հերթին պնդում է, որ ինքնաթիռը ոչնչացվել է իր տարածքային ջրերի երկնքում: Կործանիչի երկու օդաչուները, որոնց որոնում են Սիրիայի և Թուրքիայի փրկարարները, դեռ չեն գտնվել: Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ ինքնաթիռը հայտնաբերվել է Միջերկրական ծովում, 1.300 մետր խորությունում:

Սիրիայի իշխանությունները երկրի հարավ-արևելքում` Թուրքիային սահմանակից Խատայ նահանգի մերձակայքում ինքնաթիռի ոչնչացման համար պաշտոնապես ներողություն էին խնդրել Անկարայից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


25/06/2012