Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ



Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական, բրիգադի գեներալ Ալի Շամշիրին հայտարարել է, որ Իրանը իր հզորությամբ դարձել է աշխարհում հինգերորդ կամ վեցերորդ տերությունը: Գեներալն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը առաջնորդվում է պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական դոկտրինով, և բանակը պաշտպանական բնույթի նորագույն սպառազինությամբ համալրելու հարցում Իրանը գերազանց դիրքերում է: Հատկապես վերջին տարիներին հաջողությունները ռազմական ոլորտում ակնառու են, և այժմ բանակը համալրվում է սեփական արտադրության պաշտպանական տեխնիկայով:

Իրանի մեկ այլ բարձրաստիճան զինվորական` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին էլ նշել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ռազմական բազաները հասանելի են Իրանում նախագծված և արտադրված հրթիռների համար:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012