ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՍՈՒԴԱՆԻ ՇՈԳԵՐԻՆ
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը, Սուդանում որպես ռուսաստանյան խաղաղապահ առաքելության դադարեցման և 122 զինծառայողի ու չորս «Ми-8МТВ» ուղղաթիռների վերադարձման հիմնական պատճառ է նշել խիստ շոգ եղանակը, որին հարմարեցված չի եղել ռուսաստանյան մարտական տեխնիկան, ինչի պատճառով մարտական ուղղաթիռների շարժիչները գերտաքացել են, իսկ անձնակազմը ծառայել է առավել քան անհարմար պայմաններում:
Սուդանում ռուսաստանյան ավիացիոն խմբավորումը 2006-2012 թվականներին իրականացնում էր ավիափոխադրումների շուրջ 40 տոկոսը` ՄԱԿ զինվորական դիտորդների տեղաշարժը, բեռնափոխադրումներ և որոնողափրկարարական աշխատանքներ:
Այդ տարիներին ռուսաստանյան օդաչուները կատարել են մոտ 12.000 ժամ տևողությամբ շուրջ 15.000 թռիչք, տեղափոխել 100.000 ուղևոր և 1,5 հազար տոննա տարբեր բեռներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական