ԻՐԱՆԸ ՉՀՐԱՎԻՐՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսը կկայանա հունիսի 30-ին, Ժնևում:
Կոնֆերանսին հրավիրվել են ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաև Եվրամիությունը, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը, Քուվեյթն ու Քաթարը:
Իրանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս ամենաազդեցիկ պետությունը՝ Սաուդյան Արաբիան կոնֆերանսին չեն հրավիրվել:
Խորագիր՝ Նորություններ