ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՈՐԱԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Հանդես գալով Ռուսաստանի Դաշնային Խորհրդում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել պաշտպանական արտադրանքի որակի զինվորական ընդունումը, որպեսզի գործուն հսկողություն սահմանվի արտադրանքի որակի նկատմամբ:
Պուտինը նշել է, որ զինվորական ընդունումը ժամանակին կամայականորեն վերացրին, ինչը մեծ սխալ էր, և այն անհրաժեշտ է ուղղել, քանի որ, առանց զինվորական ընդունման արդյունավետ գործող համակարգի, պաշտպանական արտադրանքի որակի հետ կապված մեծ խնդիրներ են առաջանում:
Խորագիր՝ Նորություններ