ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ՝ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՈՒՄ
Բրիտանական «The Sunday Times» հեղինակավոր պարբերականում հրապարակված «Ռուսական մատ՝ թուրքական ինքնաթիռը կործանած կոճակի վրա» հոդվածում համոզմունք է հայտնվում, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական հետախուզական կործանիչը ոչնչացրել են ռուսաստանյան զինվորական մասնագետների օգնությամբ, եթե, իհարկե, ՌԴ զինվորականները չեն ոչնչացրել այն:
Այս վարկածը շրջանառվում է հատկապես թուրքական մամուլում, իսկ ռուսաստանյան կողմը դեռևս չի մեկնաբանել այդ պնդումները: Միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավաստել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու միջադեպի քննությանը և հայտարարել, որ Մոսկվան ունի դիտարկման տվյալներ ու պատրաստ է ներկայացնել դրանք:
Բրիտանական պարբերականը միաժամանակ նշել է, որ Սիրիան Լիբանան չէ, և կարող է օդից պաշտպանել իրեն և Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտու հաստատման յուրաքանչյուր փորձ իսկույն կհանդիպի աշխարհի ամենաուժեղ ՀՕՊ համակարգերից մեկի դիմակայությանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական