Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՈՒՆԴԸ



Արարատ գյուղի կողքի բարձունքին Մ.Արարատցու նախաձեռնությամբ կառուցվող Զորավար Անդրանիկի մատուռում նշվում էր Զորավարի ծննդյան տարեդարձը։ Բազմաթիվ հյուրեր էին հավաքվել, ազատամարտիկներ, գյուղացիներ։ Այնտեղ էր նաև շրջանի Ավշար գյուղի «Անդրանիկ» ջոկատի հրամանատար Գագիկ Սարգսյանը։ Ներքևում, գյուղի վերջնամասում Գագիկի նորակառույց տունն էր՝ տանիքին ծածանվող Եռագույնով։ Գագիկն սպասում էր իր չորրորդ զավակի ծնվելուն ու խնջույքի պահին մեկ-մեկ հիշեցնում էր ջոկատի տղաներին.

-Տղերք, աչքներդ մեր կտուրի Եռագույնին պահեք, կինս պետք է ծննդաբերի, ասել եմ, որ հանկարծ ցավերը բռնի՝ մեծ տղայիս կտուրը հանի, որ Եռագույնը սկսի թափահարել։ Հանաք մասխարություն չի, է՜, տղերք, Անդրանիկն է ծնվելու, Անդրանիկը, խմենք Անդրանիկի կենացը,- անմեկին ուրախությամբ կանչում էր Գագիկը։ Երեկոյան կողմ Գագիկի նորակառույց տան կտուրից տղան թափահարում էր Եռագույնը։ Ծնվեց Անդրանիկը։

-Խմենք Անդրանիկի, անդրանիկներ ծնող հայ մայրերի կենացը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Հոգևոր-մշակութային


04/07/2012