ԻՐԱՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Վենեսուելան Իրանին է փոխանցել առնվազն մեկ F-16 կործանիչ: Ինքնաթիռը տեղ է հասցվել մասնատված վիճակում, իսկ այժմ այն ամբողջովին հավաքված է և գտնվում է իրանական ավիաբազաներից մեկում: Իրանցի մասնագետները մտադիր են ամբողջությամբ քանդել կործանիչը, ապա նորից հավաքել նախագծման, ռադիոտեղորոշման սարքավորումների կիրառման մանրամասներն ուսումնասիրելու համար:
F-16 կործանիչներ Վենեսուելան գնել է դեռեւս 1982թ. ԱՄՆ հետ իրականացվող համատեղ ծրագրերի շրջանակներում: Հարաբերությունների վատթարացումից հետո 2006թ. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց, որ F-16-ները կփոխարինվեն ռուսական հց-30-ով:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան ինքնաթիռները Իրանին անհրաժեշտ են օդային մարտի վարման համապատասխան տեխնիկա մշակելու համար: ՆԱՏՕ-ի կողմից ռազմական օպերացիա իրականացնելու դեպքում այդ փորձը օգտակար կլինի, քանի որ դաշինքի անդամ պետությունների մեծ մասը կիրառում է այդ դասի կործանիչներ:
Իրանը դեռ 1970-ականներին է ցանկացել 300 F-16 կործանիչներ գնել: ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է գործարքը, սակայն 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո այն չեղյալ է համարվել:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական