Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀՊ ՆԱԵՎ ԾՈՎՈՒՄ



Ռուսաստանի միացյալ նավաշինական կորպորացիան 2016թ. կսկսի հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության բաղադրիչներ պարունակող հածանավի կառուցումը: Արդեն սկսվել է վեց նոր ռազմանավերի նախագծումը: Առայժմ նախագծի մասին տվյալներ չկան: Հայտնի է միայն, որ ռուս զինվորականները աստիճանաբար ավելացնում են ուշադրությունը հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության հատկապես ծովային հատվածի հզորացմանը: Նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ավիակիր նավի նախագծման ընթացքում:

Նույն ոլորտում ակտիվ աշխատանքներ է ծավալում ԱՄՆ-ը: Ամերիկյան ռազմանավերի վրա տեղադրվում են Aegis տեղեկատվական-կառավարման մարտական համակարգեր` SM-2 և SM-3 հակահրթիռներով ու դրանց մոդիֆիկացիաներով: Նույն համակարգը արդեն կիրառվում է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի և Նորվեգիայի ռազմանավերի սպառազինությունում հակահրթիռային միասնական համակարգի շրջանակներում:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012