ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎՈՒՄ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԿՈՐԾԱՆԻՉ
Շոտլանդիայի ափերի մոտակայքում Հյուսիսային ծովն է ընկել բրիտանական երկու «Торнадо» կործանիչ-ռմբակոծիչ: Օդաչուներից երկուսին հայտնաբերել և վերցրել է փրկարարական ուղղաթիռը: Մյուս երկու օդաչուների որոնումները շարունակվում են: Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի ունեցածի պատճառները դեռևս պարզ չեն: Հայտնաբերվել է նաև վթարված ինքնաթիռներից մեկը: Նրա որոնումներն իրականացվում են «Բեատրիս» նավթային հանքավայրի մոտակայքում, 40 քառակուսի կիլոմետր ընդգրկող տարածքում:
Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ինքնաթիռներն օդում բախվել են միմյանց:
Խորագիր՝ Նորություններ