ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ…
Երեկ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից մի քանի ժամ առաջ պղծվել են նացիսական Գերմանիայի բանակի շուրջ 40 զինվորների գերեզմաններ:
Պետությունների ղեկավարների հանդիպումը նվիրված էր երկու համաշխարհային պատերազմներից հետո Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի միջև հաշտության պատմական պայմանագրի կնքման 50-րդ տարեդարձին: Այդ պայմանագիրը սկզբնավորեց ոչ միայն Ֆրանսիայի ու Գերմանիայի, այլև Արևմտյան Եվրոպայի պետությունների հետպատերազմյան տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը կատարվածը որակել է որպես «բացարձակապես անթույլատրելի»:
Խորագիր՝ Նորություններ