ԼԻԲԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ Է ԽՆԴՐՈՒՄ
Լիբիայի նոր իշխանությունները դիմել են Մոսկվային՝ խնդրելով պահեստամասեր տրամադրել ավելի վաղ իրենց վաճառված մարտական տեխնիկայի նորոգման համար: Հայտնելով այդ մասին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Վյաչեսլավ Ձիրկալնը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ լիբիական կողմի հետ խորհրդատվական քննարկումներ են ընթանում:
Ձիրկալնը նաև հայտնել է, որ դեռևս Քադաֆիի ղեկավարման օրոք կնքված ավիացիոն մի շարք գործարքների հետագա ճակատագիրը դեռևս չի հստակեցվել: Խոսքը վերաբերում է մասնավորապես 12-ից 15 հատ «Су-35» կործանիչների, չորս «Су-30МК» և վեց ուսումնամարտական «Як-130» ինքնաթիռների մատակարարմանը:
Իսկ նոր գործարքների կնքման համար Լիբիայի նոր իշխանություններն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական