Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՈՐ ՎԱՐԺԱՍԱՐՔԵՐ ԿՍՏԱՆԱ



Ռուսական զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան մարտական գործողությունների մոդելավորման «Комбат» վիրտուալ վարժասարքեր: Առաջինը նման վարժասարք կստանա Մոսկվայի մերձակայքում տեղակայված 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը: Նոր վարժասարքը մի քանի սենյակի տարածք է զբաղեցնում, ունի ավտոմատացված աշխատանքային տեղեր և մոնիտորներ: Այն կարող է կրկնել ռազմական տեխնիկայի շարժման դինամիկան: Նշված ստորաբաժանումը կհամալրվի 28 միավոր վարժասարքերով, որոնք հավասարազոր են մոտոհրաձգային վաշտի, որի կազմում են 10 զրահամեքենա, տանկային դասակ, ականանետային և ինքնագնաց հրետանային մարտկոցներ: Բոլորն աշխատում են միասնական վիրտուալ մարտադաշտում` ապահովելով ստորաբաժանումների մարտական ներդաշնակում:

«Комбат» վարժասարքը մոտոհրաձգային բրիգադին է հանձնվել դեռ 2011թ. և մինչ այժմ կարգաբերման գործընթաց է անցել: Առաջին անգամ այն ցուցադրվել է հունիսի 27-ից հուլիսի 1-ը անցկացված «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում» ցուցահանդեսի ընթացքում: Համապատասխան կարգավորումների դեպքում « Комбат »-ը կարող է կիրառվել նաև այլ տիպի ստորաբաժանումների մարզման համար:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական


11/07/2012