C-500 ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ` ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
Առաջին C-500 զենիթահրթիռային համալիրները ռուսական զինված ուժերը կստանան նախատեսվածից ավելի շուտ` 2013թ.: Նախկինում նշվում էր, որ փորձարկումները կավարտվեն 2015թ.: Նոր համալիրների մասին շատ տվյալներ առայժմ չկան: Հայտնի է, որ դրանք ավելի կոմպակտ և շարժունակ կլինեն, քան C-400-ները, կգերազանցեն դրանց տարբեր աերոդինամիկ և բալիստիկ թիրախներ խոցելու կարողությամբ: C-500-ը կունենա ավելի հզոր ռադար, որը նշանակետեր կհայտնաբերի 800-900 կմ հեռավորության վրա:
Այս տարի «Ալմազ-Անթեյ» ընկերությունը Նիժնի Նովգորոդում կսկսի C-500 համալիրների արտադրությամբ զբաղվող գործարանի կառուցումը մեքենաշինական գործարանի հիմքի վրա: Այն կսկսի աշխատել 2015թ.: Եվս մեկ գործարան կկառուցվի Կիրովի շրջանում, որտեղ կարտադրվեն նաև ռադարներ:
հ-500 համալիրների մշակման ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է 2011-2020թթ. Ռուսաստանի վերազինման պետական ծրագրով: Հեռանկարում C-400 և C-500 համալիրները կկազմեն ՌԴ հակահրթիռային պաշտպանության հիմքը:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական