ՈՐՈՇԵԼ ԷՐ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՊԵՆՏԱԳՈՆՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԸ
Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի 26-ամյա բնակիչ Ռեզվան Ֆերդաուսին կառավարական շենքերի պայթեցման փորձի և ահաբեկչությանն օժանդակելու համար սպառնում է 17 տարվա ազատազրկում: Մինչդեռ, նախքան խոստովանական ցուցմունքներ տալը, նրան ներկայացված վեց մեղադրանքներով նախատեսվում էր 85 տարվա բանտարկություն:
Ֆերդաուսը մտադրվել էր պայթուցիկ նյութերով լեցուն ինքնաշեն ռադիողեկավարվող ինքնաթիռային մոդելների միջոցով պայթեցնել Պենտագոնի և ԱՄՆ կոնգրեսի շենքերը: Նա ձերբակալվել էր անցած տարվա սեպտեմբերին: ԱՄՆ հետախուզական դաշնային բյուրոյի գործակալները ներկայացել էին որպես զենքի ու պայթուցիկ նյութերի վաճառքով զբաղվողներ, պայմանավորվել ապրանքի ու գնի շուրջ և ձերբակալել նրան:
Խորագիր՝ Նորություններ