Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «С-300» ՀԱՄԱԼԻՐՆԵՐ



Ղազախստանի Չոլպոն-Աթա քաղաքում ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստի ավարտին այս մասին հայտարարել է երկրի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Նուրիժան Մուկանովը:

Նա նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի հետ կստորագրվի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագիրը, որի բոլոր փաստաթղթերն այժմ համաձայնեցման փուլում են:

Նույնը հաստատել է նաև ՌԴ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի ռազմաօդային ուժերի գծով տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն` հայտնելով, որ ՀՕՊ նոր համակարգը ստեղծվելու է ռուս-բելառուսական միացյալ համակարգի համաբանությամբ, և հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարեվերջին և կամ 2013 թվականի սկզբին:

Գեներալ Կուրաչենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նույնպիսի համաձայնագիր ստորագրել նաև Հայաստանի Հանրապետության հետ, միայն թե այս դեպքում կստեղծվի հակաօդային պաշտպանության ոչ թե միասնական, այլ համատեղ համակարգ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ընդհանուր սահման չունեն: Իսկ ապագայում նման համաձայնագրեր կկնքվեն նաև Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


12/07/2012